ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները
22.12.2013 | 21:14

Վերջին երկու օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հագեցած էր արևմտամետ-ռուսամետ ավանդական վեճով: Առիթը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի քանի ամսվա ընդմիջումից հետո ունեցած ելույթն էր Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում: Ոչ մի նորություն չկա այն բանում, որ հերթական անգամ հայտարարվում է ՀԱԿ-ի՝ ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ Ռուսաստանին հաճոյանալու քաղաքականության մեջ: Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք պարզունակ ընտրության հարցն է հերթական անգամ տեղափոխվում բանավեճի հարթություն և դառնում գզվռտոցի թեմա: Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները շեշտում են Արևմուտքի երկդիմի, երեսպաշտ քաղաքականության, երկակի ստանդարտների մասին, որը նորություն չէ: Տարօրինակ լռության է մատնվում այն թեման, որ ոչ թե պետք է Արևմուտքին պարբերաբար պարսավել, այլ հենց Արևմուտքից պետք է վերցնել, կիրառել, մեր իրականության մեջ կենսունակ դարձնել այն արժեքները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջադեմ երկրները: ՀԱԿ-ի համակիրները շրջանցում են այն թեման, որ հենց Եվրոպայի խորհրդի միջոցով էր ժամանակին հաջողվում ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա և հասնել քաղբանտարկյալների ազատությանը: Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետևանքով ազատազրկված քաղբանտարկյալների գործերի «առյուծի բաժինը», որոնց հատորները քաղաքական հետապնդումների ու հալածանքների վկայությունն են և բացահայտում են իշխող ռեժիմի էությունը: Այսօր էլ ազատազրկված են Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանն ու նրա տասներեք ընկերները: «Քաղբանտարկյալ» եզրույթն օգտագործելու հարցում նախանձախնդիր, ամեն մի քաղբանտարկյալի ազատության համար պայքարած Հայ ազգային կոնգրեսը, որն այս տարվա ապրիլից գործում է որպես կուսակցություն, այդպես էլ հստակ դիրքորոշում չի արտահայտում նրանց կարգավիճակի առնչությամբ: Ի վերջո, եթե դու քո երկրում ես կիրառում երկակի ստանդարտներ, ինչո՞ւ պետք է Արևմուտքը խուսափի այդ ստանդարտներից:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ